Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Փսորիազ. ճիշտ սնուցում և սննդակարգ. izmirlianmedicalcenter.com

Փսորիազ. ճիշտ սնուցում և սննդակարգ. izmirlianmedicalcenter.com

Ճիշտ սնուցման շնորհիվ փսորիազով տառապող մարդը կարող է զգալիորեն ազդել հիվանդության ծանրության աստիճանի և ախտանիշների վրա: Փսորիազի ժամանակ ճիշտ սնուցման նպատակն օրգանիզմում որոշակի թթվահիմնային հավասարակշռություն ապահովելն է: Ամբողջ աշխարհում փսորիազի բուժման ժամանակ ավելի քան 20 տարի կիրառվում է ամերիկացի բժիշկ Ջոն Պեգանոյի կողմից մշակված սննդակարգը: Ըստ բժիշկ Պեգանոյի, ինչպես մաշկի այլ հիվանդությունների, այնպես էլ փսորիազի աղբյուրը գտնվում է աղտոտված աղիներում: Արտազատիչ համակարգի վատ աշխատանքի ֆոնին մաշկն իր վրա է վերցնում օրգանիզմից շլակները դուրս բերելու հիմնական բեռը: Բալանսավորված սննդակարգը նպաստում է աղիների գործունեության կարգավորմանը՝ դրանով բարելավելով մաշկի վիճակը:

Փսորիազով տառապող մարդու ամենօրյա սննդակարգը պետք է 70-80%-ով բաղկացած լինի հիմքեր առաջացնող մթերքներից և 20-30%-ով` թթուներ առաջացնող մթերքներից:

Հիմք առաջացնող մթերքներ

Մրգեր (բացի լոռամրգից, հաղարջից, սալորից, սալորաչրից, հապալասից): Խնձորը, բանանը, սեխը կարելի է միայն առանձին ուտել՝ առանց այլ մթերքների հետ համակցելու:  Ցիտրուսային մրգերը (այդ թվում հյութերը) չի կարելի համակցել ամբողջական հացահատկից պատրաստված մթերքի և կաթնամթերքի հետ:

Բանջարեղեն (բացառությամբ լոբազգիների, խավարածիլի, դդմի, բրուսելյան կաղամբի. դրանք կարելի է ուտել ոչ մեծ քանակությամբ): Մորմազգիների ընտանիքի բանջարեղենը (կարտոֆիլ, լոլիկ, սմբուկ, պղպեղ) պետք է ամբողջությամբ բացառել սննդակարգից:

Օրգանիզմում հիմնայնությունն ավելացնում են նաև.

  • սննդի և ըմպելիքի մեջ լեցիտինի ավելացումը,
  • մեկ բաժակ ջրի մեջ թարմ քամած կիտրոնի հյութի ավելացումը,
  • խաղողի, ծիրանի, տանձի, անանասի, թուրնջի, նարնջի հյութեր , ինչպես նաև մանգոյի և պապայայի հյութեր,
  • բանջարեղենային հյութեր,
  • մեկ բաժակ մաքուր ջրի մեջ 3-5 կաթիլ գլիկոթիմոլինի ավելացում (կիրառել շաբաթը հինգ օր՝ քնելուց առաջ): Հիմնային հանքային ջրեր «Բորժոմի» , «Եսենտուկի-4» և այլն:


Թթուներ առաջացնող մթերքներ.

  • միս և մսամթերք,
  • հատիկավորներ,
  • պանիր,
  • շաքար,
  • կարտոֆիլ, չորացրած սիսեռ և լոբազգիներ,
  • կարագ, սերուցք:


Մեծ քանակությամբ այս մթերքների համակցումն արյան մեջ թթվային ռեակցիա է առաջացնում՝ վատթարացնելով հիվանդության ընթացքը:

Փսորիազով հիվանդներին խորհուրդ է տրվում բացառել.


  • սննդի մեկ ընդունման ժամանակ հիմք առաջացնող մի քանի մթերքների համակցում,
  • շաքար և շաքար պարունակող մթերքներ,
  • կոնսերվանտներ, ներկանյութեր, արհեստական հավելումներ պարունակող մթերքներ ,
  • քացախի տեսակների մեծ մասը,
  • ալկոհոլային ըմպելիքներ:


Վատ բալանսավորված սննդակարգը կարող է չորացնել աչքերը: Ամերիկացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ կանանց մոտ «չոր աչքերի» տհաճ համախտանիշի զարգացման վրա ազդում է սննդակարգում որոշակի ճարպաթթուների հարաբերակցությունը, օրինակ, սննդակարգում մեծ քանակությամբ կենդանական ճարպի կիրառումը:

Մթերքների արգելված համակցումներ

  • շիլաները, հացը, ամբողջական հացահատիկից պատրաստված մթերքները ցիտրուսային, ինչպես նաև շոգեխաշած կամ չորացրած մրգերի հետ:
  • ցիտրուսները և նրանց հյութերը կաթնամթերքի հետ,
  • սուրճը և թեյը` շաքարով, կաթով կամ սերուցքով,
  • մեկ ուտեստում չափազանց շատ թթու առաջացնող մթերքներ:


Փսորիազով տառապող մարդու սննդակարգը ինչ մթերքներից էլ բաղկացած լինի, ամեն դեպքում, չի կարելի շատ ուտել: Սննդակարգի բոլոր կետերին խիստ հետևելու դեպքում միայն բուժումը կարող է շոշափելի արդյունքներ տալ:

Քանի որ փսորիազով մարդկանց մոտ խանգարված է նյութափոխանակությունը, վերը նշված սննդակարգին պետք է հետևել բուժող բժշկի մոտ նախնական խորհրդատվությունից հետո:

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ